Նորություններ: Ամպային ծառայություն TEAMCloud

Published: 02.08.2021

TEAMCloud ամպային տեխնոլոգիաները մեկ ընդհանուր տարածքում գործող սերվերների համախումբ է, որի միջոցով վերջնական օգտատերը ստանում է հաշվողական ռեսուրսներ: Այդ թվում՝
• սերվերներ և ցանցային ենթակառուցվածքներ (ենթակառուցվածքը որպես ծառայություն (IaaS))
• պատրաստի հարթակներ (հարթակը որպես ծառայություն (PaaS))
• ծրագրային ծառայություններ (ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SaaS))
Ներկայումս TEAMCloud-ի շրջանակում հասանելի է միայն IaaS ծառայությունը: Մեր հաճախորդները, TEAMCloud վեբ ինտերֆեյսի շնորհիվ, ստանում են հետևյալ ցանցային հնարավորությունները՝
• ինքնուրույն սերվերների ստեղծում
• տարբեր օպերացիոն համակարգերի ընտրություն և գործածում
• սեփական ցանցային ենթակառուցվածքի կազմակերպում
Սպասարկող սարքերի հարցում ևս կա ճկուն ընտրության հնարավորություն: Հաճախորդը կարող է ընտրել՝
• պրոցեսորի միջուկների քանակը,
• պրոցեսորի հաճախականությունը,
• օպերատիվ հիշողության և սկավառակային ծավալները:
Սերվերների միացումը կոնֆիգուրացնելիս հաճախորդը կարող է տեղակայել սերվերի վրա «իրական» IP հասցեներ (Public IP addresses) կամ ստեղծել սեփական ցանցային ենթակառուցվածք: Վերջինս կունենա վիրտուալ երթուղիչներ և VPN միացման հնարավորություն: Կարևոր է նշել նաև,որ վիրտուալ երթուղիչների հետևում տեղակայված սերվերներն ապահովագրված են արտաքին հարձակումներից (Firewall):
TEAMCloud ամպային հոսթինգի գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս ձեռք բերել ռեսուրսներ՝ ելնելով հաճախորդի կարիքներից, այլևս չկա անհրաժեշտություն գնել թանկարժեք և հզոր սերվերներ ընդամենը պարզ առաջադրանքներ լուծելու համար: Նաև չի լինի կարիք ընդհատելու սերվերների աշխատանքը՝ առանձին մեկի կոնֆիգուրացիան փոխելիս:Ընդհամենը հարկավոր է ճիշտ հաշվարկել և ընտրել Ձեր նախագծին իրապես անհրաժեշտ ռեսուրսներ:
Հուսալիություն
Տրամադրվող վիրտուալ սերվերները տեղակայված են այնպիսի ֆիզիկական հարթակների վրա, որոնք ունեն՝
• սնուցման լրացուցիչ աղբյուրներ
• բարձր արտադրողականություն
• արդյունավետ տեղաբաշխված ցանցային միացումներ
Վիրտուալ սերվերներին հատկացվող ծավալը պահվում է բարձր արտադրողականությամբ սկավառակային պահոցում: Լրացուցիչ ծավալի շնորհիվ այն ապահովում է մատուցվող ծառայությունների հուսալիությունը: Սակագնային պլանից կախված՝ մենք կարող ենք հաղորդել Ձեր վիրտուալ սերվերին ընթերցման և գրանցման (IOPS) տարբեր արագություններ:
Տվյալների պահուստային կրկնօրինակում
Յուրաքանչյուր հաճախորդ ունի հնարավորություն ստեղծելու իր իսկ սերվերների կրկնօրինակները: Ընդ որում, նշված գործողությունը կատարվում է առանց սերվերների աշխատանքն ընդհատելու: Կրկնօրինակների քանակը սահմանափակվում է ընտրված սակագնային պլանով:
Ծառայության հասանելիությունը՝ 24/7 աշխատանքային ռեժիմ:

TEAMCloud ծառայության գնային առաջարկների հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.teamcloud.am/?/cart/cloud/.